Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները

Երեկվա միջոցառումը Շենգավիթ վարչական շրջանը չի կազմակերպել, այլ բակի ծնողները․ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները

«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ Շենգավիթ վարչական շրջանում:Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։ ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով», -  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ հունիսմեկյան միջոցառումներից մեկից:

Շենգավիթ վարչական շրջանը երեկ տեղի ունեցած միջոցառման հետ, որին մասնակցել էին բազմաթիվ փոքրիկներ եւ նրանց ծնողները, որեւէ առնչություն չունի։ Այն վարչական շրջանը չի կազմակերպել: Հայկական Ժամանակի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ խոսել է նաեւ համատիրության նախագահի հետ, նա եւս չի կազմակերպել։

Ռազմիկ Մկրտչյանի խոսքով՝ Բագրատունյաց 34 եւ 36 շենքերի բակում տեղի ունեցածը չի կազմակերպել ո՛չ որեւէ դպրոց, ո՛չ էլ՝ մանկապարտեզ, ամենայն հավանականությամբ՝ դա իրականացվել է բակի ծնողների նախաձեռնությամբ։

«Դպրոցներին ու մանկապարտեզներին զգուշացված է եղել, որ միջոցառումներ չեն լինելու, անգամ այգիներում աշխատակիցները սահմանել են հսկողություն»,- նշեց վարչական շրջանի ղեկավարը՝ հավելելով, որ չեն գործել խաղերն ու ատրակցիոնները։

Այն հարցին, թե հսկողություն սահմանելու պարագայում ինչպե՞ս են կարողացել այդքան մարդիկ մեկ վայրում հավաքվել, նշեց, որ շենքերը շատ են, բոլոր բակերում հսկողություն սահմանել հնարավոր չէր։ Օրեր շարունակ հայտարավել է, որ միջոցառումներ տեղի չեն ունենալու, բակերում պարբերաբար մարդիկ իրազեկվել են, ԱԻՆ-ի աշխատակիցները մարդկանց հորդորել են պահպանել սոցիալական հեռավորություն, դիմակ կրել։

«Պետք է պատասխանատվության զգացում ունենային ծնողները, քանի որ իրենց նախաձեռնությամբ վտանգել են իրենց եւ երեխաների առոջությունը»,- նկատեց նա։

Ավելի ուշ թաղապետը նաեւ իր ֆեյսբուքյան էջում էր գրառում կատարել, թե կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը դրսեւորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ՝ իբրեւ թե հանուն երեխաների։

«Սիրելի՛ շենգավիթցիներ, կրկին խստիվ հորդորում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ հանուն մեր հարազատների առողջության։ Վստահ եղեք, որ համավարակը միասնական ջանքերով հաղթահարելուց հետո վարչական շրջանի ղեկավարությունը պատշաճ կերպով տոնական միջոցառումներ կկազմակերպի նաեւ մեր երեխաների համար»,- գրել է նա։

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ