Թորոսյանը վիրավոր զինծառայողների բուժման վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    44%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Թորոսյանը վիրավոր զինծառայողների բուժման վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

Թորոսյանը վիրավոր զինծառայողների բուժման վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների բուժման նպատակով վերականգնողական նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Թորոսյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի հարցին:

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր ուշադրությունն ավելի կենտրոնանում է հենց վերականգնողական բուժօգնության վրա, որովհետև բարեբախտաբար նոր վիրավորումներ չենք ունենում: Այս ոլորտում անելիքները բավական շատ են: Մենք կարծում ենք, որ երեք հիմնական ուղղությամբ պետք է լավ աշխատանք կատարենք: Առաջինը` եղած հզորությունների լավագույն օգտագործումն է, որոնց մի մասն ունեն արդիականացման կարիք, երկրորդ` մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեզ նոր հզորություններ են պետք` մոտ 250 մահճակալանոց մեկ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը, երրորդ` այդ հզորությունների մշտական աջակցություն` պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդ հզորությունների շարունակական աջակցությունը պետական բյուջեի վրա հավելյալ կարող է 2-2,5 մլրդ դրամ լինել, սակայն այդ հաշվարկները վերջնական չեն:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ նոր կենտրոնի ստեղծման մեջ մեծ ներդրում կարող են ունենալ մեր սփյուռքի կազմակերպությունները:

Թեմայի այլ նորություններ