Տեսախցիկը ֆիքսել է մեքենայի գազի բալոնի պայթյունը. 35-ամյա վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    65%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    23%
    12 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

Տեսախցիկը ֆիքսել է մեքենայի գազի բալոնի պայթյունը. 35-ամյա վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Տեսախցիկը ֆիքսել է մեքենայի գազի բալոնի պայթյունը. 35-ամյա վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 15:15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենայի գազի բալոն է պայթել:

Պարզվել է, որ ժամը 15:10-ի սահմաններում Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենայում Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

 

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային  քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության ընթացքում վերցվել են դեպքի վայրին՝ Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի հարակից առևտրի սրահների տեսանկարահանող սարքավորումների դեպքին վերաբերող տեսանկարահանումների պատճենները, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Թեմայի այլ նորություններ