Շիրակի մարզպետն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    24 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    13 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    33 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    86%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    24 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23923
  • Դոլար = 387.321

Շիրակի մարզպետն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին

Շիրակի մարզպետն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր դիմավորել է եռամսյա հավաքներից տուն վերադարձած պահեստազորայինների հերթական խմբին։ Ողջունելով մարտական ծառայությունից վերադարձած շիրակցիներին՝ Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել նրանց պատասխանատու ծառայության համար:

«Ուրախ եմ Ձեզ ողջունելու, բարով եք եկել, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ՝ անձնվեր ծառայության և վարժական հավաքներին ու մարտական հերթապահության ժամանակ ցուցաբերած աչալրջության և զգոնության համար։ Չնայած մեր երկիրն այժմ փորձություններով է անցնում, սակայն մեր սահմաններն ամուր են նաև ձեզ նման հայրենիքի պաշտպանների շնորհիվ։ Վստահ եմ՝ ձեզ սպասողներ շատ կան և ձեզանից յուրաքանչյուրի համար մեր սիրտը ցավում է»,- նշել է մարզպետը։

Վարժական հավաքները հայտարարվել են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։

 

 

Թեմայի այլ նորություններ