Սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    0 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. ԱԳ նախարար

Սահմանազատման և սահմանագծման հարցով հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են պայմանները. ԱԳ նախարար

 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով դեռևս չի ձևավորվել, քննարկվում են պայմանները, որոշակի հանգամանքներ կան պարզելու: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Թագուհի Ղազարյան հարցին, թե արդյոք կա՞ կոնկրետ պայմանավորվածություն՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«Առայժմ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողով ձևավորված չէ, քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ երբեմն պատահական, տեխնիկական պատճառներով տեղի ունեցող բախումները սահմանագծին, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,-ասաց Միրզոյանը:

Հանձնաժողովի ստեղծման կոնկրետ ժամկետների հարցում հստակություն չկա, սակայն, ըստ նախարարի, կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է: Որոշակի հանգամանքներ կան պարզելու, համաձայնեցնելու: Դրանից հետո հանձնաժողովը կարող է ձևավորվել և աշխատել:

Նախորդ տարի Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ:

Թեմայի այլ նորություններ