ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    56%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը

ՌԴ  «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը: Զորավարժությունների ընթացքին հետևել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
Հակագրոհի արդյունքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հիմնական հարվածը հասցրին պայմանական հակառակորդին: Խորքից առաջ շարժվելով, ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները:
 
«Կապուստին Յար» զորավարժարանում «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում ներգրավված էին ՀՀ զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Միաժամանակ, «Կովկաս-2020» զորավարժությունների մարտական կրակով փուլը զուգահեռ ընթացել է նաև Հայաստանում՝ «Ալագյազ» զորավարժարանում:
 

Թեմայի այլ նորություններ