Քննարկել ենք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը. Փալոնը՝ Սիմոնյանի և Մակունցի հետ հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    2 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    63%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    59%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    80%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Քննարկել ենք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը. Փալոնը՝ Սիմոնյանի և Մակունցի հետ հանդիպման մասին

Քննարկել ենք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը. Փալոնը՝ Սիմոնյանի և Մակունցի հետ հանդիպման մասին

Այսօր բովանդակալից հանդիպում եմ ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարության հետ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում նման անորոշության պայմաններում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ծանրակշիռ օգնության տրամադրումը և մեր երկրների միջև գործընկերության ամրապնդման անհրաժեշտությունը»,- նշել է Փալոնը։

Կոնգրեսականը հավելել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից երախտագիտությամբ ընդունել է Բարեկամության շքանշանը։

«Այս շքանշանը կարևոր ուղենիշ է ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերության ամրապնդման ավելի քան 30 տարվա աշխատանքից հետո, որը հանգեցրել է մեր երկրների մերձեցմանը»,- ընդգծել է Փալոնը:

Թեմայի այլ նորություններ