Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ հենակետերի տեղակայման գաղափարը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    14%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    27%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    65%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    9 կմ/ժ
  • Արարատ 30°C
    23%
    12 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    58%
    10 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    14%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    60%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    14%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    36%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    67%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.2407
  • Դոլար = 388.602

Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ հենակետերի տեղակայման գաղափարը

Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ հենակետերի տեղակայման գաղափարը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայելու գաղափարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պեսկովը այս մասին ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը:

«Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելին ավելացնելու ոչինչ չունեմ», - ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը շատ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար, աշխատանքները շարունակվում են:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել:  Գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի: Աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի լիարժեք ապահովի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը», - ասել է Պեսկովը:

Հուլիսի 29-ի Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսել է ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հավանականության մասին և նշել, որ այն հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:

Թեմայի այլ նորություններ