Նոր Խարբերդում հայրն ու որդիները վիճաբանել են, դանակահարել իրար․ ծեծի ենթարկված ընտանիքի 47-ամյա մայրը մահացել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    17%
    11 կմ/ժ
  • Լոռի 20°C
    65%
    9 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    16%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    9 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    29%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Նոր Խարբերդում հայրն ու որդիները վիճաբանել են, դանակահարել իրար․ ծեծի ենթարկված ընտանիքի 47-ամյա մայրը մահացել է

Նոր Խարբերդում հայրն ու որդիները վիճաբանել են, դանակահարել իրար․ ծեծի ենթարկված ընտանիքի 47-ամյա մայրը մահացել է

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին, ժամը 00.27-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, թե Նոր Խարբերդում հայրը դանակով խփել է իրեն, իսկ մորը ծեծի է ենթարկել:

Ժամը 01.25-ին հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 23-ամյա երիտասարդ և 47-ամյա կին:

Ժամը 02.10-ին մեկ այլ հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ նախաբազկի կտրած վերքով բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ: Ըստ նրա՝ դանակահարվել է եղբոր կողմից։

Ժամը 03.40-ին հիվանդանոցից հաջորդ ահազանգն է ստացվել. դաստակների կտրած վերքերով բուժօգնության էր դիմել 46-ամյա տղամարդ: Ըստ նրա՝ դանակահարել էր որդին:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճաբանել են, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի է ենթարկել վիճաբանությանը միջամտած կնոջը, որը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Հայրն ու ավագ որդին բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Հունիսի 22-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված 47-ամյա կինը մահացել է: 46-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Թեմայի այլ նորություններ