Նիգավանում կրակոցների հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր. պատգամավորը հերքում է, ոստիկանությունը՝ պարզաբանում հրապարակումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    83%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Նիգավանում կրակոցների հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր. պատգամավորը հերքում է, ոստիկանությունը՝ պարզաբանում հրապարակումները

Նիգավանում կրակոցների հետևանքով կա 1 զոհ, 6 վիրավոր. պատգամավորը հերքում է, ոստիկանությունը՝ պարզաբանում հրապարակումները

Երեկ Նիգավանում վիճաբանություն և կրակոցներ են եղել, ինչի հետևանքով կա սպանված: Ընդհանուր առմամբ վիրավորում է ստացել 7 տղամարդ, որոնցից մեկը քիչ ուշ մահացել է: Կատարվածի առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը՝ նշելով.

«Նիգավանում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի արդյունքում են հնչել  կրակոցներ: Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

Նշենք, որ ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ անդրադարձել և փաստացի հերքել  է լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններին այն մասին, որ կրակոցներ հնչել և վեճ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների,  Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։ Միջադեպին անդրադարձել է նաև ինքը պատգամավորը, ում անունը շրջանառվում է որպես զինված բախման մասնակից կողմ: Մաթևոս Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է իր մասնակցությունը զինված միջադեպին ու կրակոցներին՝ նշելով.

«Հարգելի քաղաքացիներ, հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։ Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։ Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»։

Թեմայի այլ նորություններ