«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ սեպտեմբեր 17-ին Նիդերլանդներում դաժան հանցագործության՝ դանակահարության հետևանքով մահացել են միության երկու կանայք:
«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, որոնք տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամը»,- ասվում է հայտարարության մեջ: