Նախատեսվում է սոցիալական աջակցություն «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    74%
    3 կմ/ժ
  • Արցախ 11°C
    91%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24351
  • Դոլար = 387.927

Նախատեսվում է սոցիալական աջակցություն «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց

Նախատեսվում է սոցիալական աջակցություն «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։

«Ըստ այդմ, առաջարկում ենք աջակցություն տրամադրել՝

1. վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝

• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150,000 դրամի չափով,

• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց՝ 300,000 դրամի չափով։

2. զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3,000,000 դրամի չափով:

3. զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվության բացակայության դեպքում՝ 1,000,000 դրամի չափով (հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ)»,- գրել է նախարարը:

Թեմայի այլ նորություններ