Մի քանի օրում արձանագրվել են՝ ֆիզիկական բռնության, այլ տեսակի ճնշումների և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր․ Աշոտ Մելիքյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    40%
    7 կմ/ժ
  • Լոռի 23°C
    46%
    10 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    46%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    37%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    57%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

Մի քանի օրում արձանագրվել են՝ ֆիզիկական բռնության, այլ տեսակի ճնշումների և տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր․ Աշոտ Մելիքյան

Այս տարվա 3-րդ եռամսյակը լրագրողների և լրատվամիջոցների համար խիստ մտահոգիչ ժամանակահատված էր՝ նախևառաջ նոր սահմանափակումներ կիրառելու տեսանկյունից, որոնք և՛ օրենսդրական նախաձեռնությունների, և՛ տարբեր նորմատիվ իրավական ակտերի և պրակտիկ գործողություններ միջոցով է իրականացվել և սահմանափակել լրագրողական գործունեությունը։ Այս մասին այսօր՝ «Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Առաջին հերթին պետք է հիշատակեմ 8-րդ գումարման ԱԺ-ի ղեկավարության այն որոշումը, որն ընդունվեց հունիսի 30-ին, և միտված էր լրագրողների տեղաշարժի սահմանափակմանը՝ ԱԺ շենքի տարածքում։ Սա իսկապես աննախադեպ որոշում էր այդ ներկայացուցչական մարմնի ամբողջ պատմության համար և մենք արձանագրում ենք, որ այդ որոշմամբ, փաստորեն, լուրջ սահմանափակվում է լրագրողների հնարավորությունը՝ պատգամավորներից մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնելու, և նաև հանձնաժողովների աշխատանքը լուսաբանելու», - նշեց պարոն Մելիքյանը։

Մյուս  աննախադեպ քայլն, ըստ նրա ԱԺ-ի նախագահի հրահանգով ուղիղ եթերի դադարեցումն էր, երբ նիստերի դահլիճում ծեծկռտուք սկսվեց՝ տարբեր խմբակցությունների պատգամավորների միջև, և դա ուղորդվեց  ազգային անվտանգության աշխատակիցների բիրտ գործելակերպով, ինչը կրկին ԱԺ ղեկավարության հրահանգով էր։

«Երբ նրանք մտան մամուլի օթյակ և այնտեղից պարտադրեցին, որ լրագրողները լքեն տարածքը և բացի այդ դադարեցնեն նկարահանումները։ Ես կարծում եմ, որ սա նույնպես դատապարտելի երևույթ է, քանի որ հենց լրագրողները պետք է ցույց տան հասարակությանը, թե ինչ Ազգային Ժողով է ընտրվել և ամեն պատգամավոր ինչպիսի վարքագիծ է ցուցաբերում», - նշեց կոմիտեի նախագահը։

Նա հատկանշական համարեց իշխող ուժի ներկայացուցիչներից մեկի մեկնաբանությունն առ այն, որ «ԱԺ-ում ծեծկռտուքը լրագրողների լուսաբանման գործառույթը չէ»։ 

«Սա կարող է առանձին կարծիք դիտարկվել, բայց մյուս կողմից, իհարկե, խոսքը իշխող ուժի այն կառկառուն ներկայացուցիչներից մեկի մասին է, որը նաև հանձնաժողով է ղեկավարում և այս մոտեցումը չի կարող ընդունելի լինել, ոչ միայն լրագրողական հանրության, այլև հասարակության համար», - նշեց պարոն Մելիքյանը։ 

Նրա խոսքով՝ այս իրադարձությունները զուգորդվել են լրագրողների նկատմամբ բռնություններով և այլ ճնշումներով, և միայն այդ մի քանի օրերի ընթացքում արձանագրվել է լրագրողների և օպերատորների նկատմամաբ 3 ֆիզիկական բռնության, 3 այլ տեսակի ճնշումների, և 2 տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքեր։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն՝ իր գործընկեր լրագրողական կազմակերպությունների հետ միասին, այդ բոլոր միջադեպերին արձագանքել է, հանդես եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել բարենպաստ պայմաններ ստեղծել՝ լրագրողների և օպերատորների գործունեության համար։

Թեմայի այլ նորություններ