Կստեղծվի ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա. դպրոցը կկրի Բեկոր Աշոտի անունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    90%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    54%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    91%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    59%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Կստեղծվի ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա. դպրոցը կկրի Բեկոր Աշոտի անունը

Կստեղծվի ռոբոտաշինության և անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա. դպրոցը կկրի Բեկոր Աշոտի անունը

«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ն անվանափոխվեց «Երևանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան ավիամոդելավորման դպրոց» ՀՈԱԿ-ի։ Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ։

«Ավիամոդելավորումը և՛ որպես մարզաձև և՛ որպես առանձնահատուկ ոլորտ պետության, համայնքի համար, անհրաժեշտություն ունի զարգացման և տարածման ինչպես մանուկների ու պատանիների, այնպես էլ՝ երիտասարդների ու ավագ սերնդի շրջանում: Ավիամոդելավորման՝ նաև որպես մարզաձևի, տեսակների զարգացման, կազմակերպման անհրաժեշտության նպատակով հիմնադրվում է համայնքային մասնագիտացված կազմակերպություն»,- նշեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը:

Դպրոցի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաև անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության լաբորատորիա։

Երևանի ավիամոդելավորման դպրոցի նպատակն է մշակել ավիամոդելավորման տեսակների ուսումնամարզական ծրագրեր, մասսայականացնել դրանք և զարգացնել, սերտ համագործակցություն հաստատել ավիամոդելավորման տեսակների մարզական կազմակերպությունների և ակումբների հետ, երևանցի մարզիկներին նախապատրաստել միջազգային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի և ՀՀ առաջնություններին մասնակցելու համար։ Դպրոցում նաև ստեղծվելու են անօդաչու թռչող սարքեր, մշակվելու են ռոբոտաշինության ուսումնական ծրագրեր։

Դպրոցը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածի, Նոր Ջուղայի փողոց, 1 հասցեում։

Որոշումն ընդունվեց 34 «կողմ», 1 «դեմ» և 0 «ձեռնպահ» ձայներով։

Թեմայի այլ նորություններ