Կոռուպցիայի դեմ պայքարի համար ԱՄՆ կառավարությունը Հայաստանին 9․5 մլն դոլար կհատկացնի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Կոռուպցիայի դեմ պայքարի համար ԱՄՆ կառավարությունը Հայաստանին 9․5 մլն դոլար կհատկացնի

Կոռուպցիայի դեմ պայքարի համար ԱՄՆ կառավարությունը Հայաստանին 9․5 մլն դոլար կհատկացնի

ԱՄՆ կառավարությունը աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներդրվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։ Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկը ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը: Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և Արդարադատության նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում փոխնախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի կազմավորման գործընթացը:

Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ հայտարարագրման համակարգի բերելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ:

Ընդգծվել է նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ փուլ առ փուլ ներդրվելու է իրական շահառուների բացահայտման պահանջ:

Ամփոփելով խոսքը` Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը:

Թեմայի այլ նորություններ