Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    35%
    2 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    55%
    17 կմ/ժ
  • Լոռի 15°C
    91%
    9 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    83%
    0 կմ/ժ
  • Արարատ 22°C
    37%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    35%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    35%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    79%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է

Ինչ կառուցվածք է ունենալու ներքին գործերի նախարարությունը․ նախագծերի փաթեթը հրապարակվել է

Հայաստանի արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան:

Այսպիսով, Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝

  • Ոստիկանություն
  • Քննչական դեպարտամենտ
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
  • Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Նախատեսվում է Նախարարության կազմում ներառել հետևյալ հիմնական կառուցվածքային ստորաբաժանումները՝

  • Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն,
  • Միջազգային համագործակցության վարչություն,
  • Բժշկական վարչություն,
  • Փորձաքրեագիտական վարչություն,
  • Հանրային ծառայությունների որակի ապահովման վարչություն,
  • Վերահսկողության, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն։

Նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել հետևյալ աջակցող ստորաբաժանումները՝

  • Իրավաբանական վարչություն,
  • Ֆինանսաբյուջետային վարչություն,
  • Տնտեսական վարչություն,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն,
  • Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն,
  • Գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչություն,
  • Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն։

Ոստիկանության հիմնական մասնագիտական ստորաբաժանումներ

  • Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն,
  • Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն,
  • Պետական պահպանության գլխավոր վարչություն,
  • Ոստիկանության զորքեր,
  • Շտաբ,
  • Օպերատիվ փնտրողական վարչություն,
  • Պարեկային ծառայություն (վարչության իրավունքով),
  • Օպերատիվ կառավարման կենտրոն (վարչության իրավունքով),
  • Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո (վարչության իրավունքով)։

Ոստիկանության աջակցող ստորաբաժանումներ

  • Իրավաբանական բաժին,
  • Ֆինանսաբյուջետային բաժին,
  • Տնտեսական բաժին,
  • Կադրերի բաժին,
  • Քարտուղարություն (բաժնի իրավունքով),
  • Մարտական և ֆիզիկական պատրաստության բաժին,
  • Գաղտնիության ապահովման բաժին,
  • Ինֆորմացիոն կենտրոն,
  • Կապի բաժին։

Ոստիկանության համակարգի մաս են կազմում նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումները։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար նախատեսվում է հետևյալ կառուցվածքը.

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության հիմնական մասնագիտական  ստորաբաժանումներ

  • Ծրագրերի, հսկողության և վիճակագրության բաժին,
  • Բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժին,
  • Քաղաքացիության շնորհման և դադարեցման բաժին,
  • Քաղաքացիության պարզման և վերադարձի բաժին,
  • Վերաինտեգրման բաժին,
  • Ապաստանի հարցերի բաժին,
  • Փախստականների բաժին,
  • Վիզաների և կացության բաժին,
  • Օտարերկրացիների վերադարձի բաժին,
  • Անձնագրային բաժին։

 Միգրացիայի  ու  քաղաքացիության  ծառայության աջակցող  ստորաբաժանումներ

  • Ֆինանսահաշվապահական բաժին,
  • Իրավաբանական բաժին,
  • Քարտուղարություն,
  • Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին,
  • Վերապատրաստումների և զարգացման բաժին,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին,
  • Փաստաթղթերի տպագրման բաժին,
  • Տնտեսական բաժին։

Թեմայի այլ նորություններ