ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների առաջին հանդիպմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    25%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    42%
    6 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    8 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    58%
    13 կմ/ժ
  • Արարատ 25°C
    33%
    8 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    25%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    49%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 22°C
    58%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.23506
  • Դոլար = 390.03

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների առաջին հանդիպմանը

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների առաջին հանդիպմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը: ՀՀ ՄԻՊ գրասենյակնը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝  համակարգային խնդիրների լուծման համար:

Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով որ մեր հաստատությունն ունի «A» միջազգային կարգավիճակ, հանդիսանում է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավրություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:

«Ներառական հասարակության ստեղծումն առաջնային է բոլորիս համար, քանի որ երեխան պետք է մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ կարողանում են բացահայտել իր կարողությունները, գնահատում են նրա հնարավորությունները և նպաստում են դրա զարգացմանը՝ անկախ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունենալու հանգամանքից»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանը անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացման կարևորությանը և նշելով, որ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելու անհնարինության պարագայում պետությունն առաջնահերթ պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի խնամքն ընտանիքահեն, համայնքահեն միջավայրում կազմակերպելու համար՝ նրան այլընտրանքային խնամքով (խնամակալություն, խնամատարություն, որդեգրում) ապահովելու միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովային արդյունավետ համագործակցության համար: Պաշտպանն ընդգծել է նաև ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկոլկովայի, ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը։

 Հանդիպման ընթացքում քննարկվել է անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում փորձագետների համագործակցության կարևորությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՊՀ անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պարզեցված ընթացակարգին:

Թեմայի այլ նորություններ