ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են Արցախում հումանիտար աղետի հետևանքների հակազդման միջոցառումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    68%
    6 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    97%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    44%
    5 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    64%
    5 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    68%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    68%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    71%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    58%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22055
  • Դոլար = 388.501

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են Արցախում հումանիտար աղետի հետևանքների հակազդման միջոցառումները

ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են Արցախում հումանիտար աղետի հետևանքների հակազդման միջոցառումները

ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ կառավարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Թեմայի այլ նորություններ