Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23056
  • Դոլար = 388

Հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ. կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ամուր, կայուն, դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար։

«Մեզ ոգևորում է այն փաստը, որ բախումները դադարել են, և վերջին օրերին նոր սրացում չի եղել։ Թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում երկու ղեկավարներն էլ ասել են, որ պատրաստ են խաղաղության»,- ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը, հանդիպման մեկնարկին ասել է Բլինքենը։

Թեմայի այլ նորություններ