Հայտարարատու անձանց գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու համար առաջարկում ենք դրամական միջոցները պահել անկանխիկ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    24 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    13 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    44%
    33 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    86%
    11 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23923
  • Դոլար = 387.321

Հայտարարատու անձանց գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու համար առաջարկում ենք դրամական միջոցները պահել անկանխիկ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հայտարարատու անձանց գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու համար առաջարկում ենք դրամական միջոցները պահել անկանխիկ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ըստ 2020 թվականի տարեկան հայտարարագրերում տարեվերջի դրությամբ հայտարարագրված տվյալների՝ զգալի թվով պաշտոնատար և վերջիններիս ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք հայտարարագրել են խոշոր կանխիկ դրամական միջոցների մնացորդներ։ Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Մասնավորապես՝

15-50 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 750 անձ,

50-100 մլն ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 160 անձ,

100 մլն և ավելի ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ) կանխիկ դրամական միջոցներ են հայտարարագրել մոտ 70 անձ:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ստացված եկամուտը չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող եկամուտը կամ դրամական միջոցներով հանձնած փոխառության գումարը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարատուն նշված գործարքները կատարել է կանխիկ ձևով:

2022 թվականի հունվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որով էական սահմանափակումներ են նախատեսվում կանխիկ գործարքների նկատմամբ։ Մասնավորապես, 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից, եթե այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն։

Պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հաշվետվողականության համար Հանձնաժողովը խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը դիտարկում է որպես ռիսկային գործոն: Այդ հիմքով Հանձնաժողովը դիտարկում է խոշոր կանխիկ գումարի առկայությունը հայտարարագրերի համալիր վերլուծության իրականացման համար որպես հիմք ընդունելու հնարավորությունը:

Հանձնաժողովն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է նաև օրենքով սահմանված պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում հաշվի է առնվում նաև խոշոր կանխիկ դրամական միջոցների առկայությունը, ինչը կարող է ազդել համապատասխան պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության գնահատականի վրա:

Ելնելով վերոգրյալից՝ Հանձնաժողովը հայտարարատու անձանց առաջարկում է դրամական միջոցները պահել անկանխիկ եղանակով, ինչն ավելի թափանցիկ և հաշվետու կդարձնի պաշտոնատար անձանց գործունեությունը:

Թեմայի այլ նորություններ