Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է.Անահիտ Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    49%
    19 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    17 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    50%
    9 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    85%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    49%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    49%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    58%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23056
  • Դոլար = 388

Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է.Անահիտ Ավանեսյան

Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է.Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հատուկ ներկայացուցիչ Արֆենյա Տեր-Մինասովայի և ՌԴ ԱՊՀ երկրների և տարածաշրջանների վարչության ԱՊՀ երկրների վարչության պետ Տատյանա Մուդրովայի հետ քննարկել է համագործակցության  հնարավոր ոլորտները` գլխուղեղի կաթվածների բուժման ծրագրից մինչև վերականգնողական թերապիա և ուռուցքաբանություն:

Արֆենյա Տեր-Մինասովանն վստահեցրել է, որ Հայաստանը ևս Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է:

Նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում նախատեսված ուռուցքաբանական ֆորումին:

Իսկ ռուսական կողմն Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հոկտեմբերի 25-27-ն անցկացվելիք «Առողջության միջազգային 10-րդ ֆորումին». նախատեսվում է առաջիկա ծրագրերի ճանապարհային քարտեզի քննարկում:

Պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել նաև Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մարդկային կորուստների համար:

Թեմայի այլ նորություններ