Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    30%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    48%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    95%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    36%
    13 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին

Հայաստանի պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստին

Հոկտեմբերի 17-19-ը Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի գլխավորությամբ, կմեկնի Մոսկվա՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Պատվիրակության կազմում են նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ Գեղամ Սարգսյանը և ՀՀ արդարադատության նախարարության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արման Ղաջոյանը։

Որոշման համաձայն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը գործուղման արդյունքները եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Թեմայի այլ նորություններ