«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը» կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը» կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում

«Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը» կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում

ԵԽԽՎ լիագումար նիստում րոպեներ առաջ որոշվեց քննարկել «Հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը» սույն լիագումարի շրջանակներում։
 
Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին, օրվա երկրորդ կեսին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: 
 
 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը հայտնել է, որ
մինչ այդ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ Նախագահությունում և Բյուրոյում:
 
«Այս պահին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: Մեր՝ խորհրդարանականներիս, խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, այս հարցը հնչեցնել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր հարթակներից:
 
Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը:
 
 

Թեմայի այլ նորություններ