Գտնվել է ՊՆ-ի դարպասները կոտրած տղամարդու տղայի դին
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    2 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    33%
    13 կմ/ժ
  • Լոռի 19°C
    76%
    10 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    74%
    7 կմ/ժ
  • Արարատ 28°C
    31%
    13 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    69%
    6 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    20%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 15°C
    75%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    20%
    2 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    42%
    5 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.24564
  • Դոլար = 388.602

Գտնվել է ՊՆ-ի դարպասները կոտրած տղամարդու տղայի դին

Գտնվել է ՊՆ-ի դարպասները կոտրած տղամարդու տղայի դին

Հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած տղամարդու անհետ կորած որդու՝ Գոռ Վարդանյանի դին: 

Այս տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդանյանի փաստաբան Կարեն Ստեփանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կիրակի օրը տեղի է ունեցել տղայի հուղարկավորությունը։ 

Նշենք, որ տղայի հայրը՝ Գուրգեն Վարդանյանը, կոտրել էր ՊՆ-ի դարպասները: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2021 թ. հունվարի 13-ին, Գ.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով: Հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալը արգելանքից ազատվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին՝ տեղեկացնում է ՔԿ-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ