ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, թե իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, թե իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել է, թե իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է։ Նրա խոսքով. «Հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արևելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, նաև՝ Սոթքի, Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկի ուղղությամբ»։

Նա անդրադարձել է հակառակորդի նպատակային կրակոցներին՝ նշելով. «Հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքի իրականացումը, քանի որ մենք նախաձեռնել ենք լայնածավալ, մեծածավալ աշխատանքների իրականացումը, ամրացնում ենք զբաղեցրած բնագծերը, դիրքերը, շրջանները»։

Նա հստակ չի պատասխանել, թե որքա՞ն տարածք է կորցվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։

ԳՇ պետը խոսել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերի դուրսբերմանը. «Ադրբեջանական կողմը դեռևս համապատասխան թույլտվություն, որ մեր ստորաբաժանումները մտնեն, որոնեն դիերի գտնվելու վայրերը, չկա։ Ինչ վերաբերում է դիտարկումներին, այո, եղել է այդպիսի դեպք, փաստ կա, որ Կուտականի ուղղությամբ ունենք մեկ դիակ՝ դիտարկվող, մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում, այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը չի տալիս»։

Նա հստակեցրել է, որ դիտարկվել է միայն մեկ դի։

Առավել մանրամասն` տեսանյութում։

Թեմայի այլ նորություններ