Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ Այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը հրապարակել է քաղաքացիների վարքագծի կանոնները ռազմական գործողությունների ժամանակ.

Ձեր զինվորական հարազատների հետ մի՛ կապվեք։ Դուք վտանգում եք զինվորի կյանքը:

Հեռախոսով և կապի այլ միջոցներով մի՛ փոխանցեք զինվորների թվի, տեղաշարժի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի (նույնիսկ մոտավորապես, նույնիսկ հայերեն, նույնիսկ քողարկված) տվյալները։ 

Մի՛ տարածեք զինտեխնիկայի և անձնակազմի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր:

Մի՛ միջամտեք զինվորական անձնակազմի աշխատանքին, մի՛ փոխանցեք ապատեղեկատվություն   կամ լրատվամիջոցներից ձեր իմացած լուրերը:

Թշնամու ռեսուրսներում խոսակցություններ մի՛ վարեք:

 

Եթե զինվորը քեզ չի կանչում, ուրեմն զբաղված է, սա իրերի հերթականությունն է։

Խուճապի մատնվելու կարիք չկա, սառնասրտություն պահե՛ ք:

Թեմայի այլ նորություններ