Երեկ ադրբեջանական կողմում Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ հովվին վրացական օղի են առաջարկել. ոչխարները վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    2 կմ/ժ
  • Շիրակ 21°C
    35%
    7 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    31%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    3 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    47%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23484
  • Դոլար = 388.602

Երեկ ադրբեջանական կողմում Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ հովվին վրացական օղի են առաջարկել. ոչխարները վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Երեկ ադրբեջանական կողմում Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ հովվին վրացական օղի են առաջարկել. ոչխարները վերադարձնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում

Հովիվի հետ ամեն բան կարգին է: Մեր կողմ վերադարձնելուց հետո նա զննության է ենթարկվել, բռնության հետքեր չկան: Ադբեջանցիները վրացական օղի ու թեյ են այնտեղ առաջարկել: 

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ հովիվը հայտնվել է ադրբեջանական կողմում: Վերջինս հոտը արոտավայր է տարել և հայտնվել նշված տարածքում։ Միջադեպը գրանցվել է Արավուս -Խնածախ գյուղերի արոտավայրում, որ ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է:  Հովվիվը երեկ ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին: 

Ղուլունցը հայտնեց, որ հովվի հետ ադրբեջանական կողմ են անցել մոտ 300 ոչխար, սակայն նրանք հերքում են այդ փաստը: 

«Մենք, որպես ապացույց նկար ենք ուղարկել ադրբեջանական կողմին, հիմա բանակցություններ ենք վարում, սակայն կարծում ենք՝ բանակցությունները արդյունք կտան»,-ասաց համայնքապետը:

Համայնքապետը նկատեց՝ հովիվը շփոթվել, խառնել է ճանապարհը, այդ պատճառով հայտնվել է ադրբեջանական կողմում: 

Թեմայի այլ նորություններ