ԵՄ-ն նախատեսում է առաջին փուլով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել շուրջ 40 դիտորդների
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

ԵՄ-ն նախատեսում է առաջին փուլով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել շուրջ 40 դիտորդների

ԵՄ-ն նախատեսում է առաջին փուլով հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել շուրջ 40 դիտորդների

ԵՄ-ն 40 դիտորդ կուղարկի հայ-ադրբեջանական սահման: Այդ մասին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: 

«ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն աջակցելուն։ Մենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մշտադիտարկման ներուժ ենք ստեղծում և այդ նպատակով 40 փորձագետ ենք ուղարկում կյանքեր վտանգող անկայուն իրավիճակում վստահությունն ամրապնդելու համար»,- գրել է պաշտոնյան՝ Թվիթերի միկրոբլոգում։

Ակնկալվում է, որ Եվրոպական Միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 17-ին կհաստատեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ ԵՄ անդամ երկրների արտսքին գործերի նախարարները հարցին կանդրադառնան Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 17-ին սպասվող պլանային նիստի ընթացքում։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտնել է, որ Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելությունը կհաստատվի նիստի ընթացքում։ «Հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու մասին։ Նախարարները, ինչպես ակնկալվում է, այդ առաքելությունը կհաստատեն երկուշաբթի»,- ասել է նա։

ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ առաքելության վերաբերյալ շատ մանրամասներ չկան, սակայն նշել է, որ առաջին փուլում շուրջ 40 դիտորդներ կտեղակայվեն։ Նա նաև հայտնել է, որ առաջին դիտորդները սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը։

Թեմայի այլ նորություններ