Բացահայտվել են ՊՆ-ի պաշտոնատար անձի կողմից ընդհանուր 3500 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    74%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

Բացահայտվել են ՊՆ-ի պաշտոնատար անձի կողմից ընդհանուր 3500 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է

Բացահայտվել են ՊՆ-ի պաշտոնատար անձի կողմից ընդհանուր 3500 դոլար կաշառք ստանալու դեպքեր. 4 անձ ձերբակալվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվող անձանց օգտին գործողություններ կատարելու համար, Վ. Ս.-ի միջոցով ստացել է խոշոր չափերով կաշառք:

Մասնավորապես` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից վերադաս պաշտոնատար անձին 734.040 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է նույն զորամասի հրամանատար, իր մտերիմ Վ. Ա.-ին, ով, իր հերթին, համաձայնվել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու:

Համաձայն նախապես ձեռք բերած պայմանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին Տ. Չ.-ն Վ. Ս.-ին է փոխանցել 1500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին:

Արդյունքում` Տ. Չ.-ն 2022 թ. մարտի 22-ին զեկուցագիր է ներկայացրել Վ. Ա.-ին՝ խնդրելով միջնորդել վերադասին՝ իրեն նշանակել հիշյալ զորամասի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնին, որից հետո Վ. Ա.-ն, ստացած կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Տ. Չ.-ի օգտին, միջնորդություն է ներկայացրել իր վերադասին, որից հետո Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին:

Բացի այդ, Վ. Ս.-ն, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով նույն զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ի հետ և նրանից տեղեկանալով, որ զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարը տեղափոխվում է այլ պաշտոնի, առաջարկել է օժանդակել Հ. Ա.-ին՝ հրամանատարի հիշյալ պաշտոնին նշանակվելու համար վերադաս պաշտոնատար անձին կաշառք տալուն: Այնուհետև Վ. Ս.-ն այդ մասին հայտնել է Վ. Ա.-ին, ով ընդունել է 906.520 ՀՀ դրամին համարժեք  2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակելու:

Արդյունքում` Վ. Ա.-ն, կաշառքի դիմաց իր ծառայողական լիազորություններն օգտագործելով Հ. Ա.-ի օգտին, հաստատել է Հ. Ա.-ի ծառայողական բնութագիրը և մայիսի 18-ին ներկայացրել է վերջինիս համապատասխան գումարտակի հրամանատարի պաշտոնին նշանակելու միջնորդագիր, որից հետո Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում:

15.11.2022 թ.-ին Վ. Ա.-ն, Վ. Ս.-ն, Տ. Չ.-ն և Հ. Ա.-ն ձերբակալվել են:

Նույն օրը Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), Վ. Ս.-ին` 38-312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 2-րդ մասով (2 դրվագ), Հ. Ա.-ին և Տ. Չ.-ին` 312-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Վ. Ա.-ի և Հ. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ