Բացահայտվել է ենթադրաբար գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    2 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    36%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    85%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 24°C
    15%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    65%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Բացահայտվել է ենթադրաբար գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք

Բացահայտվել է ենթադրաբար գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք

Ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Բ.Պ.-ն, հավաստիացնելով, որ նշված ծառայությունում իր՝ գեներալի կոչումով ծանոթի միջոցով կարող է համապատասխան գումարի դիմաց կարգավորել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում գործելու արդյունքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը, ենթադրաբար գերեվարված Կ.Կ.-ի ազգական Խ.Գ.-ին դրդել է «գեներալին» փոխանցելու պատրվակով իրեն տալ 5 մլն դրամ կաշառք:

Այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Խ.Գ.-ի հաղորդման հիման վրա. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և նույն օրն ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե:

2022 թվականի հոկտեմբերի 11-ին իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում Բ.Պ.-ն ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նշված գումարի մի մասը՝ 1 մլն 200 հազար դրամը, ստանալուց անմիջապես հետո:

2022 թվականի հոկտեմբերի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Բ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Բ.Պ.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Բ.Պ.-ի մեղավորությունը դատարանում ապացուցելու համար բավարար գնահատելով՝ հսկող դատախազի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան:

Թեմայի այլ նորություններ