ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    22 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    30 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    22 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով

ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով

որիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Երեկ «Հայաստան» խմբակցության անունից գրություն ենք ուղարկել և առաջարկել, որ նիստին ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով։ Շատ կարևոր է, որ լիարժեք տեղեկատվություն ստանանք»,- հավելեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հնարավոր է` քննարկմանը պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետևաբար պատրաստ են նաև փակ քննարկման։

«Գլխավոր խնդիրն այն է, որ երկրի առջև ծառացած այս մարտահրավերները կարողանանք լուծել։ Բոլոր ուղղություններով անելիքներ կան։ Ամենապարզ օրինակն այն է, որ այսօր խախտվել է ՀՀ ինքնիշխանությունը։ Ըստ էության, այդ տարածքում կորցրել ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է և այդ հարցով պետք է քրեական գործ հարուցված լինի։ Սպասում ենք, որ գլխավոր դատախազը պետք է պատասխանի բոլոր հարցերին»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը հավելեց նաև, որ ԱԳՆ-ից պետք է տեղեկանան` արդյոք իրանական կողմի հետ անհրաժեշտ աշխատանքներ տարվում են, թե ոչ կամ միջազգային հարթակներում ինչ գործընթացներ են իրականացվում։

«ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշվել է, որ լինելու է փակ քննարկում։ Իրենք ձգտելու են, որ առաջին դեմքերն անպայման ներկա լինեն, որովհետև մի մասը Հայաստանում չեն, բայց ակնկալում ենք, որ կհասցնեն և կգան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա պետք է հնարավորինս արագ կազմակերպվի։ Դա կա՛մ այսօր, կա՛մ վաղն է լինելու»,-եզրափակեց Մինասյանը։

Թեմայի այլ նորություններ