Այսօր արդեն չեղարկվել են Հայաստանից դեպի Ռուսաստանի տարածք և Ուկրաինայի տարածքներ չվերթները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Այսօր արդեն չեղարկվել են Հայաստանից դեպի Ռուսաստանի տարածք և Ուկրաինայի տարածքներ չվերթները

Այսօր արդեն չեղարկվել են Հայաստանից դեպի Ռուսաստանի տարածք և Ուկրաինայի տարածքներ չվերթները

Պատճառը երեկ գիշերվանից  սկսված ռուս-ուկրաինական ռազմական գործողություններն են:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասացին՝ այսօր երկու թռիչք երկու տարբեր ավիաընկերությունների կողմից նախատեսված էր դեպի ՌԴ-ի քաղաք Կրասնոդար, քանի որ այնտեղի օդանավակայանը փակ է:

«Օրվա երկրորդ կեսին ունեինք թռիչք Կիև-Երևան-Կիևը: Այն դեռ  պաշտոնապես չի չեղարկել, բայց հաստատ չի կայանաք, քանի որ Կիևի օդային տարածքը նույնպես փակ է: Չեղարկվել է նաև դեպի Սոչի մեկ թռիչք»,- ասացին կոմիտեից:

Միևնույն ժամանակ կոմիտեն շեշտում է՝ ամեն վայրկյան հնարավոր է նոր փոփոխություններ լինեն՝ կախված իրավիճակից: 

Հիշեցնենք՝ Վլադիմիր Պուտինն երեկ գիշերը հայտարարեց՝ որոշվել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում: Նպատակն է (ռուսական հատուկ գործողությունները) պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության ենթարկվել:Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես արդեն հայտնել է որոշ տվյալներ տուժածների, զոհերի ու ավերածությունների մասին:

Թեմայի այլ նորություններ