Ավարտվել է կողմ քվեարկելու համար ընտրակաշառք տալու և ստանալու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ քրգործերի նախաքննությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    80%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    85%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    77%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    81%
    10 կմ/ժ
  • Արցախ 16°C
    91%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 385.8004
  • Ռուբլի = 4.41844
  • Դոլար = 388.163

Ավարտվել է կողմ քվեարկելու համար ընտրակաշառք տալու և ստանալու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ քրգործերի նախաքննությունը

Ավարտվել է կողմ քվեարկելու համար ընտրակաշառք տալու և ստանալու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ քրգործերի նախաքննությունը

Ընտրողներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Գ.Պ.-ն ու Ա.Գ.-ն տարբեր չափերի կաշառք են տվել Արարատի և Կոտայքի մարզերի ընտրողներին:

Քրեական գործերից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Պ.-ն 2021 թվականի հունիսի 18-ին հանդիպել է Արարատի մարզի բնակիչ Վ.Գ.-ի հետ և ընտրություններին մասնակցելու ու «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նրան տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), Վ.Գ.-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Ընտրողներին կաշառք տալու մեկ այլ դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հունիսի 17-ին Ա.Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Աբովյան քաղաքի բնակչուհի Զ.Կ.-ի հետ` նրա ու վերջինիս ընտանիքի անդամների կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Զ.Կ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ, ապա` ընտրություններից հետո այդ նպատակով վերջինիս անձամբ տվել է 66.000 ՀՀ դրամ կաշառք:

Նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), Զ.Կ.-ին` 154.2-րդ հոդվածի 1-ին մասով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Վերը նշված 4 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերից 16-ը 39 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Թեմայի այլ նորություններ