Աշտարակի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    3 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    8 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    53%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    56%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Աշտարակի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած

Աշտարակի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած

Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Նախասրահում այրվել են կենցաղային իրեր՝ 3 քմ:

«Յունիբանկը» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները.
 
«Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը: Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:
 
Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները»:

Թեմայի այլ նորություններ