Աշխարհում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 000 դեպք է գրանցվել. ԱՀԿ ղեկավար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Աշխարհում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 000 դեպք է գրանցվել. ԱՀԿ ղեկավար

Աշխարհում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 000 դեպք է գրանցվել. ԱՀԿ ղեկավար

Աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 հազար դեպք: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեպքերի ավելի քան 70 տոկոսը գրանցվել է Եվրոպայում, իսկ 25 տոկոսը՝ ամերիկյան աշխարհամասում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում իրականացնել այն անձանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինչպես նաև վարակվելու բարձր ռիսկ ունեցողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, լաբորատորիայի որոշ աշխատողներին և բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներին»,- ասել է Թեդրոս Հեբրեյեսուսը:

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Թեմայի այլ նորություններ