Անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով կալանավորվել է 41-ամյա տղամարդ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    24 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    24 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով կալանավորվել է 41-ամյա տղամարդ

Անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով կալանավորվել է 41-ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2021թ. մարտի 15-ին ժամը 14:17-ի սահմաններում 41-ամյա տղամարդը 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, նախապես հետապնդելով վերջինիս՝ նրա հետևից մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող շենքի շքամուտք, աղջկա հետ մուտք է գործել հիշյալ շենքի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Բացի այդ, 41-ամյա տղամարդը, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նախնական դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է «Milena Asatryan» անվամբ կեղծ տվյալներով օգտահաշիվ: Վերջինս նույն սոցիալական ցանցում որոնել և գտել է իգական սեռի անվամբ գրանցված կայքէջեր, ուսումնասիրել, դրանցում հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց արտաքինից պարզելով օգտատերերի՝ ակնհայտ 16 տարեկան լրացած չլինելու հանգամանքը, «Մեսսենջեր» հեռահաղորդակցման կապի միջոցով 2020-2021թթ. նամակագրություն  է վարել 16, ինչպես նաև 14 տարին չլրացած աղջիկների հետ: Նամակագրության ընթացքում տղամարդը սեռական կյանքին վերաբերող անպարկեշտ զրույցներ վարելով նշված օգտատերերի հետ՝ անառակաբարո գործողություններ է կատարել նրանց նկատմամբ:

Պարզվել է նաև, որ բացի վերոնշյալ գործողություններից, 41-ամյա տղամարդը, աղջիկներից մի քանիսին ուղարկել է նաև պոռնկագրական տեսաֆիլմեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ