ԱԻՆ մարզային փրկարարական 6 վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

ԱԻՆ մարզային փրկարարական 6 վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով

ԱԻՆ մարզային փրկարարական 6 վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով

Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային փրկարարական վեց վարչություն համալրվել է «UAZ Patriot» մակնիշի նոր ավտոմեքենաներով:

ԱԻ նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոխադրամիջոցները ձեռք են բերվել կառավարության կողմից 2022 թվականի հուլիսին ԱԻՆ-ին տրամադրած 1,2 միլիարդ դրամից առանձնացված գումարով: Հատկացման մի մասը տրամադրվել է գերատեսչության տարբեր ստորաբաժանումների շենք-շինությունների բարեկարգման, վերանորոգման և հիմնանորոգման նպատակով:

Ընդհանուր առմամբ գնվելու է «UAZ Patriot» մակնիշի 19 նոր ավտոմեքենա՝ 8 սովորական, 11-ի փիքափ թափքով: Ձեռք բերված 8 ավտոմեքենաներից 6-ը բաշխվել են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների միջև:

Ավտոմեքենաները վարչության պետերին հանձնվել են ԱԻՆ շարահրապարակում՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի և Կարապետ Մանուկյանի գլխավորությամբ:

Վերոնշյալ մարզերում «UAZ Patriot»-ներն օգտագործվելու են կենցաղային բնույթի կանչերը սպասարկող հրշեջ ավտոմեքենաների փոխարեն: Մարզային ստորաբաժանումների համալրումը կրում է շարունակական բնույթ:

Թեմայի այլ նորություններ