Ադրբեջանական վերջին հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ագրեսորը նախկինում չի դատապարտվել, ԵԽԽՎ-ին ասել է հայ պատգամավորը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    82%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    58%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    54%
    16 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    84%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    82%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23056
  • Դոլար = 388

Ադրբեջանական վերջին հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ագրեսորը նախկինում չի դատապարտվել, ԵԽԽՎ-ին ասել է հայ պատգամավորը

Ադրբեջանական վերջին հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ ագրեսորը նախկինում չի դատապարտվել, ԵԽԽՎ-ին ասել է հայ պատգամավորը

Հայաստանի վրա ադրբեջանական վերջին հարձակումը տեղի ունեցավ այն պատճառով, որ ագրեսորը նախկինում չի դատապարտվել, Վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարեց հայ պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Իմ ժողովրդավարական երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել ավտորիտար հարևանի կողմից: Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված։ Բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, տուժել են բնակավայրեր, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասել է Ռուբինյանը «Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողություններ, ներառյալ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ» թեմայով քննարմանը։

Ռուբինյանի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ագրեսորը նախկինում չի դատապարտվել․

«Նախորդ նիստի ժամանակ ես խոսում էի հայկական տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի ունեցավ 2021 թվականին, և ես խոսում էի դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին։ Նրանք դեռ այնտեղ են պահվում։ Հիմա՝ մի քանի ամիս անց, մենք ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, որոնց մի մասը սպանվել է, և կան կադրեր, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում նրանց գերեվարելուց անմիջապես հետո»,-նշել է հայ պատգամավորը:

Նա ընդգծել է, որ «Հնարավոր չէ խոսել խաղաղության մասին, երբ քո գործընկերն ուզում է խոսել խաղաղության մասին։ Ձեր վրա կրակելիս և ձեր տարածքը գրավելիս անհնար է խոսել խաղաղության մասին»։

Ռուբինյանն ասել է, որ սեպտեմբերի 15-ին սպասվում էր, որ կհանդիպի ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի հետ, սակայն նա չի մեկնել Փարիզ, քանի որ երկու օր առաջ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի կողմից։

Նա ընդգծել է, որ ներխուժումը պետք է դատապարտվի, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն հայկական տարածքից և ազատ արձակվեն հայ ռազմագերիները։

Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը:

Թեմայի այլ նորություններ