ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    36%
    13 կմ/ժ
  • Լոռի 15°C
    85%
    6 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    15%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    65%
    7 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    24%
    4 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    35%
    11 կմ/ժ
  • Արցախ 16°C
    66%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

ԱԱՏՄ-ն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում: ԱԱՏՄ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսը մասնակիորեն վերսկսվել է, ուստի ԱԱՏՄ-ն ստուգայցերով դիտարկելու է ջեռուցման նորմերի պահպանումը։

Հանրակրթական հաստատություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 12-N հրամանով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=112989:

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

  • Հաստատությունում վառարանային ջեռուցումն արգելվում է։
  • Հաստատության սենքերում ապահովվում է օդի հետևյալ ջերմաստիճանը.

1) դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան ցելսիուս,

2) ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան ցելսիուս, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան ցելսիուս:

  • Հաստատությունների սենքերում ապահովվում է օդի հարաբերական խոնավությունը 40-60 տոկոսի սահմաններում:

Սույն պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

Նախադպրոցական կազմակերպություններում ջեռուցման նորմերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի N 857 հրամանով՝ https://bit.ly/3lGZiqf։

Ըստ այդմ, մասնավորապես, սահմանվում է`

  • Շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգերով:
  • Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են երեխաների գալուց 1,5-2 ժամ առաջ:
  • Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները` տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, նաև տաք օդ մղող կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերը արտաքինից ծածկել փայտե ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ):

Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից երեխաների տարիքից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ