Շառլ Ազնավուրի անունով կկոչվի «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը. Երեւանի ավագանին հաստատեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    22 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    30 կմ/ժ
  • Լոռի 12°C
    77%
    10 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    89%
    9 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    99%
    8 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    70%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    7 կմ/ժ
  • Արցախ 14°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Շառլ Ազնավուրի անունով կկոչվի «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը. Երեւանի ավագանին հաստատեց

Շառլ Ազնավուրի անունով կկոչվի «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը. Երեւանի ավագանին հաստատեց

«Գրադարանների կենտրոնացված համակարգ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն անվանակոչեվեց լեգենդար շանսոնյե  Շառլ Ազնավուրի անվամբ: Հարցը Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր:

«Հայ ժողովրդի ականավոր զավակ, մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրը (իսկական անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր հայիս սրտում՝ իր ողջ ստեղծագործական կյանքը նվիրելով մարդկային հույզերին, անհատի եւ մարդկության ամենանվիրական զգացմունքներին, հայրենիքին, անսահման մեծ հոգատարություն եւ ծառայություն մատուցել Հայաստանին, անուրանալի ավանդ թողել համաշխարհային մշակույթին եւ գրականությանը: Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» եւ Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով, Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանով՝ կոմանդորի աստիճան և այլ բազմաթիվ շքանշաններով, աշխարհի շատ երկրների պետական պարգևներով»,-ասված է Երեւանի քաղաքապետարանի սույն որոշման հիմնավորման մեջ:

«Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու առաջարկությունը Երեւան քաղաքապետարանին էր ներկայացվել Երեւանի ավագանու անդամ Հայկ Միրզոյանի կողմից: Առաջարկն արժանացել է դրական գնահատականի:

Շառլ Ազնավուրը 2009 թվականին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր, հուշագրություններ, պատմվածքներ, որոնք ամփոփված են նրա գրքերում և թարգմանվել են տասնյակ լեզուներով ու դարձել բեսթսելլերներ: Այդ գրքերից են, մասնավորապես, «Հայրս այդ հսկան», «Կյանքից կառչած», «Մեղմ շշուկով», «Քանի սիրտս բաբախում է» գրքերը, որոնք ըմբոշխնում է նաեւ հայ ընթերցողը մայրենի լեզվով:

Թեմայի այլ նորություններ