Մայր թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    26%
    4 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Լոռի 14°C
    88%
    5 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    18%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    67%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    26%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    88%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    34%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    13 կմ/ժ
  • Արցախ 15°C
    68%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Մայր թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ

Մայր թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նոյեմբերի 19-ին այցելել են Մայր թատրոն՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նախարարին և փոխնախարարին տեղեկացրել է, որ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը, իսկ շինարարները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի, և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Վերանորոգվում են հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները: Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 4 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ:

Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենն ընդգծել է, որ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին:

Նախարարի այցի ընթացքում քննարկվել են նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր:

Թեմայի այլ նորություններ