Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հունիսի 1-ը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    22 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    22 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հունիսի 1-ը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Հունիսի 1-ը կնշվի արցախցի փոքրիկների և զինծառայողների երեխաների մասնակցությամբ

Աշխարհի բազմաթիվ երկրներում, ինչպես նաև Հայաստանում հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Երևանում և մարզերում օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ են կազմակերպվում, որին ավանդաբար միանում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: 

Հունիսմեկյան ծրագիրն այս տարի գրադարանում մեկնարկելու է փոքրիկ արցախցիների և զինծառայողների երեխաների հյուրընկալությամբ:

Ժամը 11:00-16:00-ը գրադարանում նախատեսվում են միջոցառումներ բոլոր փոքրիկների համար. նրանք կարող են դիտել Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը, գրադարանի հարթակում մասնակցել բացօթյա նկարչությանն ու կավճանկարչությանը, կատարել նկարազարդումներ ժամանակակից մանկագիրներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հեքիաթների հիման վրա:

Օրվա ընթացքում նախատեսվում է նաև ինտերակտիվ խաղ-քննարկում Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» հետաքրքրաշարժ գրքի շուրջ: Դերասան Ստ. Շահինյանը երեխաների համար հեքիաթներ կպատմի, իսկ գրադարանի դահլիճում օրվա ընթացքում կցուցադրվեն հայկական մուլտֆիլմեր:

Գրադարանը սիրով շնորհավորում է բոլոր մանուկներին և հրավիրում նրանց միասին անցկացնելու իրենց օրը: 

Թեմայի այլ նորություններ