Ինքնարժեքով գրքեր, տոն ու միջոցառումներ․ «Գրքի օր ու գիշեր»` հավատարիմ գիրք-ընթերցող հանդիպման առաքելությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    50%
    5 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    51%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    29%
    8 կմ/ժ
  • Արցախ 20°C
    51%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Ինքնարժեքով գրքեր, տոն ու միջոցառումներ․ «Գրքի օր ու գիշեր»` հավատարիմ գիրք-ընթերցող հանդիպման առաքելությանը

Ինքնարժեքով գրքեր, տոն ու միջոցառումներ․ «Գրքի օր ու գիշեր»` հավատարիմ գիրք-ընթերցող հանդիպման առաքելությանը

«Բուկինիստ»-ը շարունակում է հավատարիմ մնալ իր` գիրք-ընթերցող հանդիպման առաքելությանը: Ընկերության բոլոր մասնաճյուղերում, այդ թվում նաև Ֆրանչիզաներում ժամը 10:00-22:00-ը կկայանա «Գրքի օր ու գիշեր 2021»-ը։ Գրախանութն անում է հնարավորը ընթերցողին գրքին կապելու հատուկ առիթներն ավելի հաճախակի դարձնելու համար: 

Գրքի վաճառքը խթանելու համար 12 ժամ ընկերության բոլոր գրախանութներում, ևս 12 ժամ էլ առցանց, բոլոր գրքերը վաճառվելու են ինքնարժեքով։ Ընկերության հիմնադիր տնօրենն ասում է՝ միջոցառումը 6 տարիների ընթացքում տոնի է վերածվել, իրենք ավանդույթը պահում են։ «Թանգարանային գիշեր կա, իսկ ինչո՞ւ գրքի գիշեր չլիներ։ Հաջողություն ունեցանք, և սա դարձավ ավանդական ու պահանջված ժողովրդի կողմից. հենց աշունը գալիս է, ասում են՝ «բա ե՞րբ է գրքի գիշերը լինելու»»,- նշում է «Բուկինիստի» հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանը։ 

Հերթերից խուսափելու համար անցյալ տարի որոշել են «օր ու գիշեր» անել միջոցառումները՝ ընթերցողներին հնարավորություն տալով 24 ժամվա ընթացքում ձեռք բերել «Բուկինիստ»-ում առկա ողջ տեսականին։ Ընթերցողները լավ գիտեն` 88-ամյա «Բուկինիստ»-ը վաղուց արդեն ընդամենը գիրք վաճառող ընկերություն չէ, այլ` գիրք ընթերցող-հանդիպման լավագույն «միջնորդը»: 

«Մեր առաքելությունը գիրք տարածելն է, իսկ գիրք ասելով, միայն ընթերցանություն չենք հասկանում։ Գիրքը գիտելիքի ձեռքբերման հիմնական աղբյուրներից մեկն է, մենք ուզում ենք  լավ, կիրթ հասարակությունում ապրել, ուզում ենք՝ նոր սերունդը ավելի զարգացած, բարեկիրթ ու լավը լինի, իսկ գիրքը դրան նպաստում է, ինչի որ հասել ենք՝ մեծ չափով պարտական ենք գրքին»,- իր խոսքում նշում է Վարդանյանը։

Գրքի խորհրդատուները նկատում են՝ 2015-ից գրքի նկատմամբ պահանջարկը մեծացել է, հրատարակիչները սկսել են ավելի լավ գրքեր տպագրել, ավելի ճիշտ ուսումնասիրել պահանջարկը։ Գրականությունը մատչելի ու հասանելի է դարձել մարդկանց համար։ Ընդգծում են, որ գրքի ընտրությունն այնքան է մեծացել, որ ընթերցողը ֆիզիկապես հնարավորություն չի ունենա բոլորը կարդալ։

Բացի զեղչերից «գրքի օր ու գիշեր»-ին մրցույթներ էլ կլինեն։ Տոնի շրջանակում սպասվում է նաև թեյախմություն, սուրճի հյուրասիրություն, գրքի սիրված հերոսների հետ լուսանկարվելու հնարավորություն, ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, խաղարկություն և մի շարք անակնկալներ: 

Միջոցառումն ավելի ինտերակտիվ ու ինֆորմատիվ դարձնելու համար վլոգեր Հայկ Մկրտչյանը ևս ջանք չէր խնայում։ Երեխաները հենց իր խաղերն էին խաղում, հաղթողներն էլ գրքեր էին ստանում։ Նա նշում է, որ հրատարակող ընկերությունները իրենց արտադրանքը ճիշտ տեղ հասցնելու խնդիր ունեն։ Անհրաժեշտ է համարում, որ նման օրերը առիթ դառնան, որ տարբեր հրատարակիչներ խոսեն իրենց պրոդուկտներից, որոնք լավն են, բայց չունեն բավականին ճանաչելիություն։ «Շատ դեպքերում մենք պատկերացում չունենք, որ շատ գրքեր կան, որոնք հայերեն թարգմանված են: Եթե նույնիսկ ուղղակի շրջում ես այս օրվա ընթացքում, կարող ես ծանոթանալ մեծ տեսականու: Մյուս կողմից կարող ես գիրքը, որպես նվեր ընտրել, զեղչերը հետաքրքիր խայծ են, լավ առումով: Սիրուն սիմվոլիկա կա տոնի մեջ»,- նշում է նա։ 

«Բուկինիստ»-ի հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանը մտադիր է հաջորդ տարի դիմել կառավարությանը՝ օրը գրքի տոն դարձնելու նպատակով։ Ակնկալում են կառավարության աջակցությունը ավելի մասշտաբային միջոցառումներ կազմակերպելու և ուրիշ գրախանութներին և գրքի վաճառքով զբաղվողներին ներառելու համար։ 

Թեմայի այլ նորություններ