«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին կներկայացվեն մարզաբնակ վարպետների բազմաբնույթ գործեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    40%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    67%
    7 կմ/ժ
  • Լոռի 15°C
    70%
    8 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 20°C
    41%
    6 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    51%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    40%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    47%
    4 կմ/ժ
  • Արցախ 17°C
    62%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին կներկայացվեն մարզաբնակ վարպետների բազմաբնույթ գործեր

«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնին կներկայացվեն մարզաբնակ վարպետների բազմաբնույթ գործեր

Սեպտեմբերի 11-12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (Կասկադ) կանցկացվի Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն և այլն վերականգնման գործընթացը խթանելու նպատակով կկազմակերպվի «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը:

Փառատոնի այցելուները երկօրյա միջոցառմանը հնարավորություն կունենան ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները և մասնակցել վարպետաց դասերի՝ զարգացնելով իրենց արհեստագործական հմտությունները: «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը միտված է ոչ միայն օգնելու վարպետներին, այլև նոր, հետաքրքիր հնարավորություններ ստեղծելու զբոսաշրջիկների ժամանցի կազմակերպման համար։ 

Ինչպես 21-րդ դարում ավելի լավ ներկայացնել ազգային արվեստն ու արհեստները։ Այս հարցին պատասխանում է փառատոնը, որը շնորհիվ զբոսաշրջիկները ծանոթանում են Հայաստանի տարբեր մարզերում ապրող ու ստեղծագործող վարպետների հետ, կապեր հաստատում, պահպանում կոնտակտները, հաճախ պատվերներ կատարում և նույնիսկ այցելում տվյալ մարզ, տեղում՝ աշխատանոցում, ծանոթանալու վարպետի ու նրա աշխատանքի հետ: «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է: Առաջին փառատոնը տեղի է ունեցել 2017-ի սեպտեմբերին: Արդեն 4-րդ տարին է, ինչ փառատոնը իրականացվում է «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ:

Թեմայի այլ նորություններ