«Ազնավուրը Շառլի աչքերով». «Ոսկե ծիրանի» շրջանակում մեծն շանսոնյեի մասին ֆիլմ կցուցադրվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 20°C
    58%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    18%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«Ազնավուրը Շառլի աչքերով». «Ոսկե ծիրանի» շրջանակում մեծն շանսոնյեի մասին ֆիլմ կցուցադրվի

«Ազնավուրը Շառլի աչքերով». «Ոսկե ծիրանի» շրջանակում մեծն շանսոնյեի մասին ֆիլմ կցուցադրվի

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 23-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի կունենա Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆրանսիական ֆիլմի տևողությունը 75 րոպե է, լեզուն՝ ֆրանսերեն: Կլինեն հայերեն, անգլերեն ենթագրեր:

1948 թվականին Էդիթ Պիաֆից իր առաջին տեսախցիկը ստանալուց հետո տեսագրությունը դարձել է Շառլ Ազնավուրի ամենօրյա կյանքի մասը: Երգիչը տեսաօրագիր է պահել, որտեղ նկարահանել է իր կյանքի կարևոր պահերը, ուղևորությունները, համերգները, սիրեցյալներին և ընկերներին:

Մահից առաջ նա ցանկություն է հայտնել այդ նյութերից ֆիլմ ստեղծել: Իրականացնելով Ազնավուրի ցանկությունը՝ Մարկ դի Դոմենիկոն մուտք է գործել Ազնավուրի անձնական պահոցները՝ ինքը ևս երեք տարի շարունակ նկարահանելով երգչին:

Թեմայի այլ նորություններ