Ազգային պատկերասրահում նոր Հաղպատի և Սանահինի ցանքերին նվիրված ցուցահանդես կբացվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    47%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ազգային պատկերասրահում նոր Հաղպատի և Սանահինի ցանքերին նվիրված ցուցահանդես կբացվի

Ազգային պատկերասրահում նոր Հաղպատի և Սանահինի ցանքերին նվիրված ցուցահանդես կբացվի

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսը, որի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը:

Ըստ ավանդության՝ Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան այս վանական համալիրները կառուցվել են հայկական հոգևոր ճարտարապետության ծաղկման շրջանում և դարձել միջնադարյան Հայաստանի հոգևոր և գիտալուսավորչական կարևորագույն կենտրոններ:

Ցուցադրության հիմնական մասն են կազմում Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900-1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասերի և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար-վավերագրերը: Դեռևս 1920-1922 թթ. Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի հանրահայտ Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում և այլուր ցուցադրված ու «հայտնություն դարձած» ճարտարապետական այս գծանկարներն այսօր Հայաստանում ցուցադրվում են առաջին անգամ: Վիրտուոզ վարպետությամբ արված մատիտանկարները ներկայացնում են վանական հայտնի համալիրների սյուներն ու խոյակները, զարդագոտիներն ու որմնազարդերը, վարդակներն ու լուսամուտները:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Հ. Շամշինյանի, Ե. Թադևոսյանի, Փ. Թերլեմեզյանի գեղանկարչական աշխատանքները և Ռ. Բեդրոսովի, Վ. Այվազյանի, Հ. Ալխազյանի գրաֆիկական թերթերը, Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան:

Ցուցահանդեսի բացմանը (որը տեղի կունենա 17:30-ին) կնախորդի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը:

Թեմայի այլ նորություններ