Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից (մաս 3)․ Հայկական Ժողովրդային Շարժում
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    6 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    19%
    13 կմ/ժ
  • Լոռի 23°C
    41%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    13 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    45%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    33%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից (մաս 3)․ Հայկական Ժողովրդային Շարժում

Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից (մաս 3)․ Հայկական Ժողովրդային Շարժում

Օրուայ խոհեր (Նուէր ճանապարհորդներին)
 
Սեւ հրէշի հոգին, ծնունդը խաւարի, դարձրել են այսօր վառ սիրտ կենսալից եւ չազատութեան նկարը ծաղրական, հեռաւոր ափից, հայրենի հողից, կը գովեն որպէս պատկեր իրական: Սիրտս է լեցւում վրէժի ցասումով եւ դէմքս ծածկւում ամօթի քօղով, որ կէս դար չանցած, գործերը չարի, արիւնոտ, դաժան, գլուխ ոճրագործութեան, կարող են մարդիկ տալ մոռացութեան: Յիշե՞լ իմ ցեղի ճակատը պայծառ, երբ նա դաշտերում իր հայրական արդար քրտինքով պահում էր միշտ վառ պապերից ստացած հոգին հայկազեան,– որ լսուի բողոքս ընդդէմ մարդկութեան: Յիշե՞լ դիակների կոյտերը անթիւ, մահ-կարաւանների շարաններն երկար… Յիշե՞լ դահիճների գործերը լրիւ եւ շունչը մահացու բոլորի համար,– որ լսուի կարօտս արդար հատուցման, կատարուի անէծքս ընդդէմ բռնութեան: Յիշե՜լ թէ ինչպէս խիղճը աշխարհի դառնալով սփինքսը յամառ լռութեան, կը դիտէր հրդեհը մեր ծաղկած երկրի, կը լսէր անհոգ օգնութեան ճիչը եւ գազանների դիւային քրքիջը,– որ լսուի պահանջը խաբուած յոյսերի: Յիշե՞լ ե՛ւ նրանց, որ հպարտ կանգնած, որպէս պաշտպաններ վեհ ազատութեան եւ զինուած զէնքով ու սիրոյ խաչով, չեկան օգնութեան նոյնիսկ խօսքերով,– որ արդարացուի տենչանքը սրտիս՝ նուիրել աշխարհին գովքս հեգնանքով: Երբ արդարութիւնը, մեր կեանքից քշուած եւ որպէս մի գնչու դռնէ դուռ ընկած, փշրանքի կարօտ իր ձեռքն է պարզել, մի՞թէ մեղքերս թիւով կ’աւելանան, եթէ ես գոռամ, թէ ո՞ւր է Աստուած: Թո՛ղ ազգիս անցեալը մի շեփոր դարձած, մարդկային խղճին անվերջ որոտայ, որ չկայ վառ սիրտ, կենսալից հսկայ հեռաւոր ափում, հայրենի հողում, քայլող շարքերում մեր եղբայրութեան, այլ կայ չարութեան կոհակների վրայ բարձրացած խուժան, գործերով գազան, միշտ էլ թշնամի աշխարհին համայն, եւ նրա դէմքը կեղծ ու դաւաճան, մի օր էլ կրկին ցոյց է տալու մեզ գալիք ապագան...
 
1953 («Հայրենիք», ԼԲ. տարի, թիւ 1 (335), 1954, յունուար, էջ 15)
 

Թեմայի այլ նորություններ