Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից (մաս 2)․ Հայկական Ժողովրդային Շարժում
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    10%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    23%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    77%
    7 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արարատ 29°C
    16%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    64%
    4 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    10%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    10%
    4 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    29%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից (մաս 2)․ Հայկական Ժողովրդային Շարժում

Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից (մաս 2)․ Հայկական Ժողովրդային Շարժում

Մենամարտ
 
Հին հէքիաթային աստուածները մեր,
ՕՐՄՈՒԶԴը բարի եւ ԱՐԻՄԱՆԸ չար,
Երես առ երես, լեռնացած քէնով,
Դարձած Նեմեսիս՝ ցասում ու վրէժով
Լուծեցին ընդմիշտ, թափուող արիւնով,
Թէ՝ տիեզերքի միակ տէրն է ո՞վ:
 
Խնջոյք էր յաղթական, խնջոյք խելագար,
Ամպերով պատած երկնքում անծայր,
Ուր Արիմանը, բաժակով լեցուն
Գինու փոխարէն, խմում էր արիւն:
 
Խաւար դարերից նոր ծնունդ առած
Նրա հոգին քանդիչ
Հասցրել էր Օրմուզդին մահացու հարուած՝
Թողնելով կրծքին դաշոյնը ցցուած:
 
Հասած երկնային լուսաւոր փառքին,
Բազմած Օրմուզդից գրաւած գահին՝
Արիւն աչքերով ու չար կարօտով,
Հարբած Արիմանը կը դիտէր երկրին,
Ուր մարդը անվախ, մի յամառ դարբին,
Կերտում էր կեանքի լուսաւոր ուղին:
 
Գրկած բնութեան հողը կենսատու՝
Փայլող աստղերին ողջոյն էր տալիս
Եւ երջանկութեան վառ կարօտով
Դարբնում էր մարդը մտքով ու հոգով:
 
Երբ Արիմանի շունչը մահաբեր՝
Մարդու մտքին պտղաբեր
Խառնեց նեխանք պղծութեան
Ու քօղովը մթութեան
Ուզեց լոյսը բնութեան
Մարել ձեռքով անխնայ,
Դառաւ մարդը մի հսկայ:
 
Կռիւ էր նորից, կռիւ կատաղի,
Բայց ոչ մենամարտը հին աստուածների…
Արիմանի դիմաց մի բողոք դարձած՝
Արեւ հասակով մարդն էր կանգնած:
 
Զայրոյթով հզօր, ազնիւ ու արդար,
Կ’ուզէր նա հասցնել մահացու հարուած
Արիմանին հարբած,
Որի ձեռքովը Օրմուզդի կրծքին
Դաշոյնն էր խրուած:
 
Ժայթքում էր անվերջ մարդու շուրթերից
Հսկայի քրքիջ, փոթորիկ դարձած...
 
Դարեր են անցել, դարեր են գլորուել
Յամառ կռուի մէջ ուժեղ ու քանդիչ,
Բայց չի յաջողուել Արիմանին հարբած
Տեսնել իր առաջ մարդը չոքած,
Կամ լսել նրանից օգնութեան մի ճիչ,
Երբ կուրծքն էր լեցուել եռացող արճիճ:
 
Ես էլ իմ բազկի ցնցող զարկերից
Պատրաստ եմ տալու կաթիլը վերջին,
Որին խառնելով թոյնը իմ սրտից,
Մահաբեր շունչի դունչին մօտեցնեմ,
Որ Արիմանի փախուստը տեսնեմ,
Ու լափող բոցերը կեղտերի դէզից:
 
Երբ չքուի ընդմիշտ շմոր քանդիչ,
Մարդը դառնալով երկրային Էրոս,
Կը փայլէ կեանքում, որպէս մի հերոս,
Ապագայի դէմ, երգ ու ծիծաղով,
Արեւից էլ լոյս իր պայծառ դէմքով:
 
(«Հայրենիք», ԼԱ. տարի, թիւ 7 (329), 1953, յուլիս, էջ 30)
 

Թեմայի այլ նորություններ