Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից․ Հայկական Ժողովրդային Շարժում
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    13%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    25%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    40%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    50%
    13 կմ/ժ
  • Արարատ 28°C
    15%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    42%
    15 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    13%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    36%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 26°C
    13%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    27%
    14 կմ/ժ
  • Արցախ 23°C
    41%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից․ Հայկական Ժողովրդային Շարժում

Արժեքավոր պատառիկներ Գուրգեն Յանիկյանից․ Հայկական Ժողովրդային Շարժում

Գուրգէն Եանիկեանը հայոց պատմութեան մէջ մտաւ իբրեւ 20-րդ դարի վերջին տասնամեակներում «երկաթէ շերեփի» պատգամը վերյիշեցրած ազգային հերոս: Քչեր գիտեն, որ նա բազմատաղանդ անձնաւորութիւն էր՝ ճարտարագէտ, գիւտարար, դերասան, թատերագիր, բեմադրիչ, շարժապատկերի բեմագիր (կինոսցենարիստ), գրող...
 
Եանիկեանը շատ քիչ է տպագրուել հայկական մամուլում: Որքան մեզ յայտնի է, հայկական պարբերականներից նախընտրել է հրապարակուել Ռուբէն Դարբինեանի (Արտաշէս Չիլինգարեան) խմբագրած ՀՅԴ «Հայրենիք» ամսագրում (Բոստոն):
 
Ստորեւ նոյնութեամբ, լեզուաոճական իւրայատկութիւնները պահպանելով, հրապարակում ենք այդ պարբերականում հրատարակուած, Եանիկեանի գրչին պատկանող երեք նիւթ՝ լոյս տեսած 1950, 1953 եւ 1954 թուականներին: Դրանցից առաջին երկուսը ուշագրաւ են նրանով, որ իր պատմական գործողութիւնից դեռեւս երկու տասնամեակ առաջ Եանիկեանը յստակ գրում է ազատութեան ու արդարութեան հասնելու իր անբեկանելի որոշման մասին, եթէ հարկ լինի՝ նոյնիսկ արեան գնով: Մէկ հրապարակում չափածոյ է, միւս երկուքը՝ արձակ բանաստեղծութիւն: Երեք հրապարակումներում էլ մեր առաջ կանգնած է մի հայ, որը մեր նախահօր՝ Հայկ Նահապետի նման պատրաստ է իր կեանքն իսկ զոհաբերելու ազատութեան բագինին:
Եանիկեանական այս պատառիկները վերահրատարակւում են առաջին անգամ:
 
ՄԻ ՆՈՐ ՅԱՂԹԱՆԱԿ (Լոս-Անճելոսի Հայ Կեդրոնի բացման առթիւ)
 
Մի կողմից՝ դրօշը փայլուն աստղերով, որի գագաթից արծիւն էր հսկում, միւս կողմից՝ դրօշը իր երեք գոյնով, լեցնում էին բեմը քաղցր երգերով: Փռուած ծաղիկները, որպէս պատուանդան, պահում էին բարձր զոյգ ծածանուողները, որոնց ներկայութիւնը, որպէս նշանաբան, լեցնում էին սրտերը կամքով ազատութեան: Մարդն է ազատ, ծնուած հաւասար, փառաբանում էին իրենց միութեամբ չքնաղ աստղերը՝ նայելով իրենց դիմաց՝ երեք գոյներով զարդարուած կրտսերին: Արեւից վերցուած գոյները չքնաղ, որպէս մի նշան կամքի, ցանկութեան, դարեր էին տեսել եւ միշտ էլ անվախ եղել պաշտպանը վեհ ազատութեան: Քարեր եւ երկաթ, իրար միացած, որպէս մի պատնէշ, պաշտպան են կանգնել զոյգերի առաջ եւ ոչ մի ծովի ալեկոծ ջրերը չեն կարող փշրել դէմ տուած կրծքերը...
 
Փա՜ռք այն մեծերին, որ իրենց ոյժով դղեակ շինեցին եւ մատաղ սերունդի անմեղ ձեռներով զոյգ դրօշները բեմ բարձրացրին: Ամուր է հիմքը շինուած դղեակի, ուժեղ է կամքը մատաղ սերունդի:
Ձգած սերմերը նրանց սրտի խորքում առատ բերք կը տան եւ հեռացող գաղափարի մարտիկների տեղերը կը գան...
 
Կեդրոնը այդ, որ անունով է հայ, կազմում է մասնիկը այն վեհ դղեակին, որ պատկանում է ազատ մարդ էակին...
 
Հպարտ է ցեղս մարդկութեան առաջ, որ իր զաւակների ձեռներովը քաջ, օգնում է նրան հասնել այն օրուան, երբ կը լեցուի աշխարհը լոյսով ազատութեան...
 
(«Հայրենիք», ԻԸ. տարի, թիւ 3 (290), 1950, մարտ, էջ 28)
 

Թեմայի այլ նորություններ