Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    41%
    32 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    20%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    52%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    56%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երգի պետական թատրոն և Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Նախարարին ներկայացվել են մշակութային հաստատություններում իրականացված և ընթացիկ շինարարական և այլ բնույթի աշխատանքները։ Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նշել է, որ մեկ տարում թատրոնում կատարված աշխատանքները երևում են մուտքից սկսած։ Այս մասին հայտնել է նախարարության լրատվական ծառայություն:

Տնօրենի ներկայացմամբ՝ առաջին հարկը ամբողջովին վերանորոգվել է, հետնամասային դռները և վերելակները փոխվել են։ Թատրոնը կլինի 1-4-րդ հարկերում. 3-րդ և 4-րդ հարկերում կտեղակայվեն վարչական և գեղարվեստական մասերը, 2-րդ հարկում դահլիճն ու սպասասրահն են։ Սրահը հանդիսատեսի համար նախատեսված է նաև որպես սպասասրահ, որը հնարավոր է օգտագործել մամուլի ասուլիսներ կազմակերպելու, ֆիլմերի, հոլովակների պրեմիերաներ ցուցադրելու համար:

Հինգերորդ հարկը նույնպես ամբողջությամբ վերանորոգվել է և անվանվել կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի անունով։ Առաջիկայում դահլիճում կվերանորոգվի հատակը, կապահովվեն ձայնային լուծումները, կտեղադրվեն նստարանները: Խոսելով ապագայի ծրագրերի մասին` տնօրենն ասել է, որ մտադիր են թատրոնը վերածել «երաժշտական Թումոյի»։

Այնուհետև, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ, այցելել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն: Նրանք շրջել են կենտրոնի տարածքով և ծանոթացել բարելավմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանը ներկայացրել է փորձասենյակների, աշխատասենյակների, սանհանգույցների վերանորոգման, տեխնիկական վերազինման և իրականացված մյուս աշխատանքները։

Ծավալուն շինարարությունն իրականացվել է գործընկեր կազմակերպության աջակցությամբ և կենտրոնի աշխատակիցների ջանքերով: Տեղում բարձրացվել է նաև շինության կաթսայատան խողովակաշարի ամբողջական նորոգման հարցը:

Ա. Հարությունյանին ներկայացվել է նաև ճապոնական դրամաշնորհով ձեռք բերված երաժշտական գործիքը՝ Yamaha կլավինովան: Մինչև տարեվերջ դրամաշնորհային ծրագրով ԿԵԱԿ-ը կհամալրվի ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, ինչպես նաև այլ հարվածային գործիքներով:

Թեմայի այլ նորություններ